Հունիս 27, 2022 12:48 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների շուրջ բանակցությունները այս շաբաթ տեղի կունենան

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները անուղղակիորեն կանցկացվեն այս շաբաթ Պարսից ծոցի երկրներից մեկում:

Երկուշաբթի օրը պարզաբանելով արտաքին քաղաքականության ոլորտում վերջին զարգացումները՝ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների ժամանակն ու վայրը գրեթե հստակ են, և վերջնական որոշումները կկայացվեն մինչև օրվա վերջը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ամերիկացիները չեն հարգում երկրների ինքնիշխանությունը, ոչ էլ ահաբեկչական խմբավորումներն են իրենց համար կարևոր, և նրանց համար կարևոր են միայն կուսակցական և անձնական շահերը։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ առաջիկա մի քանի օրերի բանակցությունները վերաբերում են ոչ թե Իրանի միջուկային ծրագրի չափերին, այլ միայն պատժամիջոցների չեղարկման ոլորտում մնացած մի քանի հարցերի շուրջ վիճելի կետերին։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է նաև Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի՝ այսօր Թուրքիա այցի մասին և նշել, որ Իրանի արտգործնախարարը Թուրքիայից հետո կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու կասպյան երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ