Ամիր Աբդոլլահյան. Եթե Միացյալ Նահանգները լուրջ կամք դրսևորի, հնարավոր է հասնել համաձայնության
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը չի նահանջելու իր կարմիր գծերից, հավելելով. «Բանակցությունների այս փուլում առկա համաձայնության հնարավորություն առկա է, եթե Միացյալ Նահանգները լուրջ կամք դրսևորի»:
Երեքշաբթի օրն Աշխաբադում ԻԻՀ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք ամերիկացիներին զգուշացրել ենք, որ եթե գնան բանաձևի ընդունման ուղով, մենք նույնպես կձեռնարկենք համապատասխան քայլեր: Մենք նրանց հորդորել ենք շարունակել երկխոսության ուղին, Վիեննայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում համաձփայնության հասնելու համար»:
Նա նշել է. «Մենք լուրջ ենք տրամադրված լավ համաձայնության հասնելու հարցում ու չնայած Ջո Բայդենը բազմիցս տարբեր ուղիներով հաղորդագրություններ է փոխանցել, թե ցանկություն ունի հասնել համաձայնության, սակյայն գործնականում ԱՄՆ-ն շարունակում է Թրամփի վարած առավելագույն ճնշման քաղաքականությունը»: