Հունիս 29, 2022 13:09 Asia/Tehran
  • Իրանն ահաբեկչության ամենամեծ զոհն է աշխարհում

Իրանի դատական ​​իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է. «Իրանում ավելի քան 25 հազար մարդ է զոհվել ահաբեկչական գործողությունների հետևանքով, և բոլոր ահաբեկչական գործողությունների ժամանակ առկա եղել է ԱՄՆ աջակցությունը»:

Չորեքշաբթի օրը, ամերիկյան մարդու իրավունքների թեմայով Թեհրանում կայացած հանդիպմանը, Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Միացյալ Նահանգները մարդու իրավունքները  որպես արտաքին քաղաքականության գործիք է կիրառում՝ իր նպատակներին հասնելու համար: Իսկ քաղաքական ասպարեզում երկրներին ստիպում է համապատասխանել մարդու իրավունքների իր չափանիշներին»:

Նշելով, որ ԱՄՆ-ում  կա բանտարկյալների ամենամեծ թիվը՝ 2 միլիոն մարդ, ինչն այդ երկիրը վերածում է աշխարհի ամենամեծ բանտի, Քազեմ Ղարիբաբադին հավելել է. «ԱՄՆ-ն անկախ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների ոլորտում առաջատար է, և ավելի քան 30 երկիր գտնվում է Վաշինգտոնի  միակողմանի պատժամիջոցների ցանկում»:

Պիտակ