Հունիս 29, 2022 18:34 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրան-Թուրքմենստան հարաբերություններն արագորեն ընդլայնվում են

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Թուրքմենստանի Ազգային խորհրդի ժողովրդական նպատակահարմարության ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրան-Թուրքմենստան հարաբերությունները համագործակցության ու փոխվստահության հիման վրա արագորեն ընդլայնվում են»։

Իրանի նախագահ Սեյեդ  Էբրահիմ Ռայիսին, ով այցելել է Թուրքմենստան,  Կասպից ծովի ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, այսօր իր  ծրագրերի շրջանակում հանդիպել է Թուրքմենստանի Ազգային խորհրդի ժողովրդական նպատակահարմարության ժողովի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ։

Նշելով,որ երկու երկրներն ունեն լավ հնարավորություններ՝ միմյանց հետ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար, Ռայիսին հավելել է. «Արտաքին քաղաքականության ոլորտում 13-րդ կառավարությունն ունի  հատուկ ծրագիր՝ բարիդրացիական հարաբերությունների զարգացման համար, և այս առումով Իրանի ու Թուրքմենստանի հարաբերությունները  համագործակցության և փոխվստահության հիման վրա արագորեն ընդլայնվում են»:

Հանդիպման ժամանակ Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստանը ձգտում է նոր էջ բացել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններում։