Հունիս 29, 2022 19:19 Asia/Tehran
  • Ռայիսի.Իրանը  Կասպից ծովը համարում է խաղաղության և բարեկամության ծով և տարածաշրջանի ժողովուրդների մերձեցման գործոն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովում ունեցած ելույթում ընդգծել է. «Իրանը Կասպից ծովը համարում է խաղաղության և բարեկամության ծով և տարածաշրջանի ժողովուրդների մերձեցման գործոն և իր պատրաստակամությունն է հայտնում փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված համակողմանի համագործակցության համար»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր  Աշխաբադում Կասպից ծովի ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովում ասել է.«Կազմելով բազմաթիվ փաստաթղթեր՝ մենք ստեղծել ենք համապատասխան իրավական հիմքեր համագործակցության և այս ջրային տարածքի բարիքներից օգտվելու համար, և այս բոլոր ձեռքբերումները մեր երկրների ջանքերի, խոհեմության, հեռատեսության, շրջահայացության և իրավունքների ու փոխադարձ շահերի հաշվառման արդյունք են»։

Ռայիսին հավելել է.-«Այս ջրային տարածքի, ինչպես նաև նրա ափամերձ երկրների նկատմամբ մենք ունենք բազմաթիվ իրավունքներ և պարտականություններ, որոնց թվում են՝  փխրուն միջավայրի պաշտպանությունը, կենդանի ռեսուրսների  տրամաբանական օգտագործումը, տնտեսական զարգացմանն ուղղված Կասպից ծովի հանքային ռեսուրսների օգտագործման համար պատասխանատու գործունեությունը, ժողովրդի անվտանգության ապահովումն ու բարեկեցության մակարդակի բարձրացումը, այս ջրային տարածքում միմյանց  ինքնիշխանության իրավունքի հարգումը»:

Ռայիսին նշել է.«Կարևորելով հնգակողմ համագործակցությունը, խուսափելով միակողմանի գործողություններից, ապավինելով առկա կարողություններին  և ընդլայնելով համագործակցությունը՝ պետք է Կասպից ծովի տարածաշրջանը պահպանել որպես «խաղաղության և բարեկամության տարածաշրջան», ուշադրություն դարձնել տարածաշրջանի  և մերձկասպյան երկրների երկարաժամկետ շահերին, և հարգել «միաձայնության սկզբունքը» Կասպից ծովի հետ կապված բոլոր որոշումներում»:

Իրանի նախագահը նաև ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը  ելնելով իր աշխարհագրական դիրքից ու հարմար ենթակառուցվածքներից, պատրաստ է իր տարածքով ապահովել  տարանցիկ փոխադրումներ և  մերձկասպյան երկրների հասանելությունը այլ երկրներին և Օման ծովում  ու Պարսից ծոցում  գտնվող Իրանի նավահանգիստներին»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Կասպից ծովը համարում է խաղաղության և բարեկամության ծով և տարածաշրջանի ժողովուրդների մերձեցման գործոն և իր պատրաստակամությունն է  հայտնում փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված համակողմանի համագործակցության համար»,ընդգծել է նախագահ Ռայիսին: