Հունիս 30, 2022 07:44 Asia/Tehran

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած մերձկասպյան պետությունների վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Ցանկացած միջավայրում Երուսաղեմն օկուպացրած ​​ռեժիմի ներկայությունը խաթարում է տեղի անվտանգությունը»:

Հանդիպման ժամանակ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ  տարածաշրջանային մակարդակով հանդիպումների անցկացման կարևորագույն առավելություններից մեկը հարևան երկրների պաշտոնյաների հետ հանդիպումն է և նրանց միջև շփումների ու փոխըմբըռնման ավելացումը:

Նշելով, որ երկու երկրների հնարավորություններն ավելին են, քան  հարաբերությունների ներկայիս մակարդակը, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Անհրաժեշտ է օպտիմալ օգտագործել այդ կարողությունները՝ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների պատմությանը՝ Ռայիսին հավելել է.«Իրանը դժվարին օրերին ապացուցել է, որ հարևանների բարեկամն է և  երբեք իր ընկերներին միայնակ չի թողնում դժվարությունների մեջ»։

Նրա ոխսքով. «Ծառայությունների և տեխնիկական ոլորտներում և աշխարհաքաղաքական և նյութատեխնիկական առումով Իրանի  հնարավորությունները, այդ թվում՝ տարանցման և փոխադրումների ոլորտում, հարմար հիմքեր են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և մերձկասպյան երկրների միջև փոխգործակցության զարգացման համար»։

Նա հավելել է, որ տարածաշրջանի անվտանմգությունը հնարավոր է միայն տարածաշրջանի և մերձկասպյան երկրների միջև համագործակցության շնորհիվ:

Ադրբեջանի նախագահը հանդիպման ժամանակ նշել է. «Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կամրապնդի հարաբերությունների ընդլայնման գործընթացը և կբարելավի երկու երկրների միջև համագործակցության մակարդակը»: