Հունիս 30, 2022 12:11 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի ժամանակակից ձեռքբերումները

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի զինված ուժերը ռազմական ոլորտում մեծ առաջընթաց են գրանցել»։

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ցանկացած սպառնալիքի, որը կկսպառնա իսլամական Իրանի ժողովրդի խաղաղությանն ու անդորրին»:

Գեներալ Հեյդարին հստակեցրել է.«Հեղափոխական ուժերը պետք է շարունակեն օրեցօր ընթանալ ավելի հզորանալու և պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2016 թվականի օգոստոսի 31-ին Իրանի պաշտպանության  նախարարի և ՊՆ-ի պաշտոնատար անձանց, հետազոտողների և փորձագետների ներկայությամբ պաշտպանական և հարձակողական կարողությունների բարձրացումը համարել է ԻԻՀ-ի անվիճելի իրավունքը։