Հունիս 30, 2022 16:45 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Դոհայի բանակցությունների վերաբերյալ մեր գնահատականը դրական է

ԻԻՀ ԱԳ նախարարը դրական է գնահատել Դոհայի բանակցությունները: «Եթե ԱՄՆ-ն իրատես լինի, կարելի է համաձայնություն ձեռք բերել»,- ասել է նա։

Կատարում երկօրյա բանակցությունների ավարտից հետո Իրանի և Կատարի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Շեյխ Մոհամմադ բեն Աբդոլ Ռահման Ալ Թանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են  եռակողմ անուղղակի բանակցությունների վերջին իրավիճակը:

Այս հեռախոսազրույցում շնորհակալություն  հայտնելով Կատարին՝ Դոհայում բանակցությունները հյուրընկալելու համար, Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Մենք լրջորեն ենք տրամադրված լավ, ամուր և տևական համաձայնության հասնելու հարցում, և  ԱՄՆ-ի իրատեսության դեպքում կարելի է համաձայնություն ձեռք բերել»։

«Մենք վճռական ենք շարունակելու բանակցությունները, մինչև իրատեսության վրա հիմնված համաձայնության ձեռքբերումը»,- ասել է նա։

Կատարի արտգործնախարարը բանակցային գործընթացը գնահատել է կառուցողական և դրական: Նա  ընդգծել է. «Կատարը,կարևորելով բանակցությունների այս փուլը, ոչ մի ջանք չի խնայի բանակցությունները շարունակվելու համար, մինչև Իրանը հասնի ցանկալի արդյունքների, և բոլոր կողմերը վերադառնան իրենց պարտավորություններին»։

Պիտակ