Հուլիս 01, 2022 08:40 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծմանը

ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կոլբայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է այդ երկրում ճգնաժամի լուծմանն աջակցելու Իրանի պատրաստակամության մասին։

Հեռախոսազրոյցում, վերստին ընդգծելով, որ Իրանը դեմ է պատերազմին և այդ դիրքորոշումը չի փոփոխվել,  Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել ճգնաժամի դիվանագիտական ​​լուծմանը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հաշվիա ռնելով ճգնաժամի արմատները, դեմ ենք պատերազմին և այն չենք համարում հարցերի լուծման հարմար լուծում»։

Նա նշել է. «Մենք պատրաստ ենք մասնակցել համաձայնագրին, որով նախատեսվում է Սև ծովում միջանցք բացել հացահատիկի փոխադրման համար»:

Իրանի արտգործնախարարն իր ուկրաինացի գործընկերոջը հրավիրել է նաև այցելել Թեհրան։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կոլբան շնորհակալություն է հայտնել Իրանին՝ պատերազմի կապակցությամբ որդեգրած դիրքորոշման ու այն մերժելու համար, և ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ընդունել ցանկացած օգնություն և քաղաքական աջակցություն՝ ճգնաժամին վերջ տալու համար։

Պիտակ