Իրանի բանակի հրամանատարի գլխավոր խորհրդական. Երկրի պաշտպանական կարողությունների բարելավումը վճռական պատասխան է թշնամիների սպառնալիքներին
ԻԻՀ բանակի հրամանատարի գերագույն խորհրդականն ասել է. «Զինված ուժերի հիմնական խնդիրը թշնամիների սպառնալիքներին վճռական պատասխան տալու նպատակով պաշտպանական և հարձակողական կարողություններն ու հնարավորությունները կատարելագործելն է»:
Բրիգադի գեներալ Ահմադռեզա Փուրդեստանը հինգշաբթի օրը հայտարարել է. «Հակառակորդի սպառնալիքներին դիմակայելու համար զինված ուժերի մարտական և պաշտպանական պատրաստականությունը պետք է բարձրացվի»։
Նշելով, որ թշնամու բոլոր տեղաշարժերը վերահսկվում են թե Իրանիս ահմաններին, թե դրանցիցի դուրս, Փուդրասթանը հավելել է. «Սպառնալիքներին համապատասխան, ձեռնարկվում են անհրաժեշտ պաշտպանական քայլեր և Իսլամական Հանրապետության զինված ուժերին հնարավոր չէ անակնկալի բերել»:
ԻԻՀ բանակի հրամանատարի գերագույն խորհրդականն ընդգծել է. «Եթե որևէ մեկը ցանկանա ոտնձգություն կատարել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի և սահմանների դեմ, կստանա ջախջախիչ պատասխան»: