Հուլիս 01, 2022 13:40 Asia/Tehran
  • Թախռավանչի. Իրանը հավատարիմ է բազմակողմ դիվանագիտությանը, որն անօրինական պատժամիջոցների արդյունավետ չեղարկման երաշխիքն է

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Իրանը հավատարիմ է բազմակողմ դիվանագիտությանը, որի արդյունքը պետք է լինի բոլոր անօրինական պատժամիջոցների արդյունավետ չեղարկումը»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ն բազմակողմանի դիվանագիտության ձեռքբերում է, Մաջիդ Թախթռավանչին հավելել է. «Թեև Իրանի միջուկային պարտավորությունները կապված են բոլոր պատժամիջոցների արդյունավետ վերացման և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման հետ, իրականությունն այն է, որ պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և Իրանը չի ստանում փաստաթղով սահմանված  տնտեսական օգուտները»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ի  անիրատեսական և համառ մոտեցումը հանգեցրել է ներկայիս փակուղուն: Սակայն հենց Վաշինգտոնը և մյուս կողմերը կատարեն իրենց բոլոր պարտավորություններն Իրանը անմիջապես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:

Ընդգծելով, որ Իրանի խաղաղ միջուկային գործունեությունը լիովին համապատասխանում է Չտարածման պայմանագրի (NPT) և ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների համաձայնագրով նախատեսված մեր իրավունքներին և պարտավորություններին, Թախթռավանչին հավելել է. «Որպես  չտարածման պայմանագրի պատասխանատու անդամներից մեկը՝ Իրանը հավատարիմ է ՄԱԳԱՏԷ-ի  հետ համագործակցության սկզբունքին»:

Մտահոգուոյթուն հայտնելով տարածաշրջանում ամերիկյան բանակի լայնածավալ ներկայության և ռազմական տեխնիկայի տեղակայման կապակցությամբ, ինչպես նաև այս երկրի առաջադեմ սպառազինությունների տարածաշրջան արտահանմամբ, տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի ապակայունացնող, չար ու ահաբեկչական գործողություններին շարունակական աջակցության կապակցությամբ, Թախթռավանչին քննադատել է Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ ուղղված գաղտնի գործողությունները, դիվերսիոն և ավերիչ գործողությունները, ինչպես նաև Իրանի միջուկային գիտնականների վախկոտ  սպանություններն ու պահանջել հետաքննություն անցկացնել այս դեպքերի կապակցությամբ: 

 

 

Պիտակ