Հուլիս 01, 2022 16:48 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ. Արևմտյան Ասիան դուրս է եկել ԱՄՆ-ի կամքի ուղեծրից

Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.«Արևմտայն Ասիայի տարածաշրջանը դուրս է ամերիկյան կամքի ուղեծրից և գտնվում է հզոր և Ղուրանի սիրահար մուսուլման ազգերի կամքի ուղեծրում»:

Հոջաթոլեսլամ  Սեյեդ Մուհամմադ Հասան Աբու Թուրաբի Ֆարդը Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի այսօրվա քարոզների բաժնում  ասել է.«Այն, որ ոմանք նշում են Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի համար ռազմական ՆԱՏՕ-ի ձևավորումը, պայմանավորված է նրանով, որ նրանք ականատես են լինում իսլամական ումմայի աճող հզորությանը»:

Հոջաթոլեսլամ Աբու Թուրաբի Ֆարդը շեշտել է.«ԱՄՆ-ի վարձկան ռազմական ՆԱՏՕ-ն տարածաշրջանի ժողովուրդների հզոր շարժումների վրա ամենաչնչին ազդեցությունն անգամ չունեն»: