Հուլիս 01, 2022 17:37 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար. Նավթի համաշխարհային շուկան Իրանից մատակարարումների ավելացման կարիք ունի

Իրանի նավթի նախարարը էներգետիկ անվտանգության խաթարումը և շուկայի տատանումների ուժեղացումը անվանել է պարտություն այս ոլորտում բոլոր դերակատարների համար և ասել.«Նավթի համաշխարհային շուկան Իրանից մատակարարումների ավելացման կարիք ունի»։

Հինգշաբթի օրը նավթ արտահանող երկրների ու նրանց դաշնակիցների 30-րդ նիստի ավարտից հետո, Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հստակեցրել է.«Չնայած համաշխարհային տնտեսական աճի վրա միջազգային լարվածության հետևանքների և պահանջարկի համար հնարավոր վնասների վերաբերյալ առկա որոշ մտահոգություններին, նավթի համաշխարհային շուկան շարժվում է դեպի հավասարակշռություն և կայունություն, սակայն դեռևս կան մտահոգություններ առաջիկայում նավթի մատակարարման սակավության հավանականության վերաբերյալ»:

Օջին հավելել է.«Համաշխարհային տնտեսության վերջին զարգացումների հետևանքով, շատ երկրներում գրանցվել է գնաճ և վառելիքի գները զգալիորեն աճել են: Նավթի համաշխարհային շուկայի իրավիճակն այնպիսին է, որ իրանական նավթի վերադարձը շուկա կարող է բավարարել հաճախորդների մի մասի կարիքները և նպաստել համաշխարհային շուկաներում հավասարակշռության և հանդարտության հաստատմանը»։

Պիտակ