Հուլիս 02, 2022 13:07 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սիրիա մեկնելու նպատակը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն է

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիրիա իր այցի նպատակը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունն է։

Օրերս Թուրքիա մեկնած Ամիր Աբդոլլահյանը շաբաթ առավոտյան մեկնել է Դամասկոս:  

Մեկնելուց առաջ լրագորղների հետ ճեպազրույցում Ամիր Աբդոլլահյանն ասել է. «4 օր առաջ Թուրքիա կատարած իմ այցի շարունակությունը կլինի Սիրիա այցը, որի ընթացքում  խորհրդակցություններ կունենամ Սիրիայի իշխանությունների հետ»։

Նա հավելել է.«Տարածաշրջանում փոփոխություններ են տեղի ունենում, և մենք պետք է ամրապնդենք տարածաշրջանում Իրանի կառուցողական դերը և կանխենք նոր ճգնաժամի առաջացումը»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Սիրիա այցի նպատակներից մեկն է քայլեր ձեռնարկել Սիրիայի և Թուրքիայի միջև  տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ  որպես երկու երկրների, որոնց հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր հարաբերություններ ունի»:

ԻԻՀ ԱԳ  նախարարը հայտարարել է. «Այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցը:  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցելու եմ նաև տարածաշրջանային և միջազգային  տարբեր հարցերի շուրջ»:

Պիտակ