Հուլիս 02, 2022 18:53 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ով մեկնել էր Դամասկոս՝ հանդիպելու Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այսօր հանդիպել է նախագահ Բաշար Ասադի հետ։

ԻԻՀ ԱԳ նախարարին դիմավորել է իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Մեղդադը։

Դամասկոս ժամանելուց հետո, օդանավակայանում լրագորղների հետ ճեպազրույցում,  Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է. «Մենք հասկանում ենք մեր հարևան երկրի՝ Թուրքիայի մտահոգությունները և կտրականապես դեմ ենք ցանկացած ռազմական գործողության»:

Ավելի վաղ Բաշար Ասադը կարճատև ուղևորություն էր կատարել Թեհրան և հանդիպել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, և ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ։