Հուլիս 03, 2022 08:34 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Թեհրանն ու Դամասկոսն ունեն ռազմավարական հարաբերություններ

ԻԻՀ ԱԳ նախարարն ով գտնվում է Դամասկոսում, հայտարարել է, որ Իրանի ու Սիիայի միջև հարաբերությունները ռազմավարական են:

Իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Ամիր  Աբդոլլահյանն ասել է. «Մենք մեր ողջ ուժով կանգնած ենք Սիրիայի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում»։

Նշելով, որ Իրանը պատրաստ է ներկայացնել Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված ծրագիր, Ամիր Աբոդլլահյանը հավելել է. «Մենք դեմ ենք Սիրիայում ցանկացած ռազմական գործողության: Իրանը կգործադրի բոլոր ջանքերը՝ Սիրիայի հյուսիսում պատերազմը կանխելու համար»։

Նշելով, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն  կապակայունացնի տարածաշրջաննն Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ  տարածաշրջանում արտաքին ցանկացած միջամտություն սխալ է և կհանգեցնի  իրավիճակի բարդացմանը»։

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Սիրիան պայքարում է օկուպանտ սիոնիստների դեմ  և մենք մեր հաստատուն աջակցությունն ենք ցուցաբերում Դիմադրությանը՝ տարածաշրջանում կայուն անվտանգություն ապահովելու համար»։

Պիտակ