Հուլիս 03, 2022 12:01 Asia/Tehran

Հուլիսի 3-ին ամերիկյան Vincennes նավից արձակված հրթիռով իրանական Airbus ուղևորատար ինքնաթիռի կործանման տարելիցն է: Ինքնաթիռը թռիչք էր իրականացնում Իրանի Բանդար Աբաս քաղաքից Դուբայ։

1988թ. հուլիսի 3-ին կործանված ինքնաթիռի բոլոր 290 ուղեւորները, այդ թվում՝ 66 երեխ և 53 կին նահատակվեցին:

Ինքնաթիռի կործանումից հետո ամերիկյան իշխանությունները հակասական պատճառներ բերեցին  այս աններելի հանցագործությունն արդարացնելու համար, և փորձեցին ձևացնել, որ այս թշնամական գործողությունը սխալի հետևանք էր: Սակայն հաշվի առնելով, որ Vincennes ռազմանավը հագեցած էր ամենաառաջադեմ ռադիոտեղորոշիչ համակարգերով և համակարգչով, ինչպես նաև նույնականացման սարքերով և որ թռիչքն իրականացնող ինքնաթիռի տեսակը հաստատվել էր,  սխալի հնարավորություը բացառվում է և այս գործողությունը թշնամական է արարք է եղել։

Այսօր, զոհերի ընտանիքները և իշխանության ներկայացուցիչները Պարսից ծոցի ջրերում ծաղիկներ գցելով, հարգել են մարդկության դեմ այս հանցագործության զոհերի հիշատակը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio