Հորմոզգանում երկրաշարժից տուժածներին օգնություն է տրամադրվում
Շաբաթ առավոտյան Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 6,1 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժից հետո տուժած մարդկանց տրամադրվող օգնությունը շարունակվում է։
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորմոզգան նահանգի և Իրանի այլ նահանգների փրկարարական խմբերը բեկորներ են դուրս բերում և ապաստան-վրաններ տեղադրում Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններում, այդ թվում՝ Սայեհխոշ գյուղում։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին շաբաթ երեկոյան այցելել է Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ և ընդգծել, որ տուժած շրջանների բնակչության համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները պետք է տրամադրվեն:
Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժած շրջաններ այցի ժամանակ ասել է, որ տուժած շրջաններում ստեղծվել է շտապ բուժօգնության կենտրոն։
Իրանի տարբեր շրջանների ողջ ժողովուրդն ու օգնության ուժերը մոբիլիզացվել են Հորմոզգան նահանգի երկրաշարժից տուժածների համար աղետալի հետևանքները հասարակական և օգնության միջոցով նվազագույնի հասցնելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio