Հուլիս 03, 2022 19:00 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար. Եմենի ժողովուրդը դեռ զրկված է ամենատարրական մարդասիրական օգնություն  տսանալու հնարավորությունից

Իրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակից երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից գաղութատիրության և մարդու իրավունքների խախտումների պատճառով, Եմենի ճնշված ժողովուրդը դեռևս զրկված է ամենատարրական մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից»:

Կիրակի օրը, ամերիկյան մարդու իրավունքների 4-րդ միջազգային համաժողովի շրջանակներում, Քազեմ Ղարիբաբադին լրագրողներին ասել է.«Օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդի համար ստեղծել են մի իրավիճակ, որ հեռանկար չկա պաղեստինցիների հայրենիք վերադառնալու համար»:

Իրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«Իրավիճակը Իրաքում, Աֆղանստանում և Բահրեյնում նույնպես շատ ողբալի է, և այդ երկրների ճնշված ժողովուրդները զրկված են ամենատարրական մարդասիրական օգնություններից»:

Նշելով, որ ԱՄՆ-ը իրավասություն չունի խոսել մարդու իրավունքների մասին, Ղարիբաբադին ասել է.«Այս կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի ահաբեկչության, պատժամիջոցների, ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով իրենց կյանքը կորցրած ճնշված ազգերի նկատմամբ»:

Պիտակ