Հուլիս 03, 2022 19:59 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​իշխանության տեղակալը հանդիպել է  ՀՀ դատական ​​իշխանության ներկայացուցիչների հետ

Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովի շրջանակներում, Իրանի դատական ​​համակարգի սոցիալական հարցերի և հանցագործությունների կանխարգելման գծով տեղակալը հանդիպել է ՀՀ արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, և նախագահի օգնական՝ Արմենակ Մինասյանցի հետ:

Այդ հանդիպմանը, Իրանի դատական ​​համակարգի սոցիալական հարցերի և հանցագործությունների կանխարգելման գծով տեղակալ Ասղար Ջահանգիրն ասել է.«Երկկողմ համագործակցության միջոցով կարող ենք հաղթահարել մարդու իրավունքների և ահաբեկչության անվան տակ կատարվող ծավալապաշտական գործողությունները: Նրանք իրենք են խախտում մարդու իրավունքները, բայց մեզ են մեղադրում դրանում»։

Ժողովրդին ամենամեծ կապիտալը ներկայացնելով, Ջահանգիրն ասել է.«Երկրի անկախության համար պարտական ​​ենք ժողովրդին. Դրա համար էլ արևմտյան աշխարհը փորձում է կեղծ լրատվությամբ խլել մարդկանց մեզանից. Մենք համոզված ենք, որ անկախությունը ծախսեր ունի, և մեր երկիրը մեծ գումարներ է վճարել իր անկախության համար, այդ թվում՝ պատերազմ, էմբարգո և երկրի պաշտոնյաների դաժան սպանությունները»։

Հանդիպմանը Կարեն Անդրեասյանն ասել է.«Որպես քաղաքական և աշխարհաքաղաքական դաշնակից Իրանը միշտ մեր կողքին է եղել և աջակցել է մեզ։ Եթե ​​չլիներ քաղաքական համագործակցությունը, մենք չէինք հասնի իրավական համագործակցության»:

Արմենակ Մինասյանցն ասել է.«Մենք Իրանը համարում ենք մեր լավ բարեկամն ու հարեւանը և պատմական կապեր ունենք Իրանի ժողովրդի հետ։ Համագործակցությունն ամրապնդելու բազմաթիվ կարողություններ կան, որոնք մենք դեռ չենք կարողացել իրականացնել. Հուսով եմ այս հանդիպումը կխորացնի համագործակցությունը»:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ասել է.«Մենք Իրանը համարում ենք տարածաշրջանում արդար և իրավ առանցքային դերակատար, իսկ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքն առանց Իրանի ներկայության համարում ենք կիսատ»: