Հուլիս 04, 2022 08:40 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Ամերիկյան կողմը Դոհայի բանակցություններին եկել էր առանց որևէ առաջարկի

Իրանի արտգործնախարարն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Վիեննայում և Դոհայում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններին, ասել է. «Ամերիկյան կողմը Դոհայի բանակցություններին եկել էր առանց որևէ առաջարկի և առաջընթացի վրա հիմնված մոտեցման»։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանն ըդնհանուր առմամբ դրական է գնահատում  Դոհայում ՀԳՀԾ-ի վերածննդի շուրջ վերջին բանակցությունների, սակայն պետք է տեսնել, թե ինչպես է ամերիկյան կողմը ցանկանում օգտվել դիվանագիտության ընձեռած ​​հնարավորությունից:

Ամիր Աբդուլլահյանը հավելել է. «Այս պահին իվանագիտության ճանապարհը բաց է, և Իրանը լուրջ ու ազնիվ է տրամադրված լավ և կայուն համաձայնության հասնելու համար»։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որԹեհրանը մշտապես հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և հակառակ կողմերից ակնկալում է իրենց պարտավորությունների պատշաճ կատարում։

Ամիր Աբդոլլահյանը շնորհավորել է Քեթրին Կոլոննային՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և Թեհրանի պատրաստակամությունը հայտնել՝  բարելավելու Փարիզի հետ փոխգործակցության մակարդակը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան նույնպես ողջունել է Թեհրանի և Փարիզի լավ հարաբերությունները, նշելով,  որ պետք է օգտագործել երկխոսության և բանակցությունների հնարավորությունը՝ բոլոր կողմերին բավարարող համաձայնության հասնելու համար։