Հուլիս 04, 2022 13:11 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյանը ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

Իրանի արտգործնախարարը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին։

Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի հարևաններից է, որը վերջին տարիներին ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Աշխարհաքաղաքական իրողությունները և կապող գործոնները, ինչպիսիք են հարևանությունը, կրոնական և պատմական ընդհանրությունները, ժողովրդագրական միատարրությունը և ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը պահանջում են, որ Իրանը և Ադրբեջանը, որպես հարևան երկրներ, ունենան սերտ և արդյունավետ համագործակցություն՝ երկու ժողովուրդների շահերը և տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը արտաքին գործերի նախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն այցելել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio