Հուլիս 04, 2022 17:25 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարը, նշելով, որ Թեհրանն ու Բաքուն անցել են թյուրիմացության փուլը, հավելել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին ամիսներին աճել են։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Ախբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծելով երկու երկրների միջև փոխըմբռնման, վստահության և փոխշահավետության վրա հիմնված հարաբերությունների խորացումը՝ հավելել է.«Պայմանավորվեցինք, որ երկու երկրների պաշտոնյաների փոխըմբռնումներից ու պայմանավորվածություններից ու այցերից հետո Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները շոշափելիորեն առաջընթաց կզգան երկու երկրների հարաբերություններում»։

Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը ևս մեկ անգամ ընդգծել է իր աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Իրանի ԱԳ նախարարը նշելով, որ շուտով Թեհրանում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հավելել է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նույնպես շուտով կայցելի Իրան։

Ջիհուն Բայրամոֆն ասել է, որ ամբարտակի և հիդրոէլեկտրակայանի շահագործումը երկու երկրների կարևոր և առաջնահերթ ծրագրերից է։

Ընդգծելով, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև տրանսպորտային և միջազգային հաղորդակցությունների վերաբացման Բաքվի պատրաստակամության մասին։