Հուլիս 04, 2022 18:03 Asia/Tehran
  • Ղարիբաբադին քննադատել է Բրիտանիային՝ մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու համար

Իրանի արդարադատության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը քննադատել է Բրիտանիային մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելու և որոշ երկրներում հանուն «առևտրային համաձայնագրերի» մարդու իրավունքների խախտումներն անտեսելու համար։

Հրապարակելով մի տեսանյութ, որտեղ Բրիտանիայի արտգործնախարարը խուսափում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների իրավիճակի մասին հարցին պատասխանելուց՝ Քազեմ Ղարիբաբադին թվիթերում գրել է.«Բրիտանիայի կողմից մարդու իրավունքների և խախտումների գործիքային օգտագործման միջազգային ընդիմության ձայնը օրավուր լսելի է դառնում»:

Ղարիբաբադին հավելել է. «Բրիտանիան չի լսում այդ ձայները, քանի որ շահավետ առևտրային համաձայնագրեր է փնտրում նրանց հետ, ում ձեռքերը շաղախված են անմեղ մարդկանց արյունով»։

 

 

Պիտակ