Ամիր Աբդոլլահյան. Կառուցողական բանակցությունների համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն դրսևորի լրջություն ու ճկունություն
Երկուշաբթի օրն Օմանի արտգործնախարար Բադր բին Համադ Ալբուսաիդիի հետ հեռախոսզրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ բանակցությունների արդյունքը կախված է ամերիկյան կողմի լրջությունից, նախաձեռնողականությունից և ճկունությունից։
Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը լուրջ է տրամադրված ամուր և կայուն համաձայնության հասնելու հարցում:
Հեռախոսազրույցում Օմանի արտգործնախարարն իր երկրի դիրքորոշումն է ներկայացրել բանակցություններում վերջնական արդյունքի և համաձայնության հասնելու անհրաժեշտության վերաբերյալ և հավելել. «Օմանն աջակցում է միջուկային բանակցություններում համաձայնության հասնելուն և Իրանի օրինական պահանջների կատարմանը»։
Հեռախոսազրույցում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման բանակցությունների վերջին կարգավիճակի շուրջ։