ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների բարելավումն է
Իրանի սիլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների մշակութային, կրոնական և տնտեսական ընդհանրություններին, ասել է, որ ԻԻՀ 13-րդ կառավարության և 11-րդ խորհրդարանի արտաքին քաղաքականության առանջահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում Արևմտյան Ասիայի և կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրները պետք է շարժվեն դեպի խաղաղություն և կայունություն, լուծելով ցանկացած հարց, որը կարող է վցնասել տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը:
Ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը ցանկացած տարածաշրջանում իր հետ բերում է անապահովություն՝ Ղալիբաֆը հավելել է, որ Իրանը զգայուն է հատկապես տարածաշրջանում այդ ռեժիմի ներկայության նկատմամբ։
Հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհոն Բայրամովն անդրադարձել է երկու երկրների միջև գազի փոխանակման համաձայնագրին և ասել, որ պետք է շարունակել համագործակցությունը ամբարտակների և հիդրոէլեկտրակայանների կառուցման ոլորտում։
Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է խաղաղության, կայունության և բարեկամության վրա բոլոր երկրների, այդ թվում՝ իր հարևանների հետ, Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը որևէ երկրի թույլ չի տա իր տարածքից որևէ գործողություն կատարել Իսլամական Հանրապետության դեմ։