Հուլիս 05, 2022 20:42 Asia/Tehran
  • Էրդողանը կայցելի Թեհրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 28-ին կայցելի Թեհրան, հայտնում է Anadolu լրատվականը:

Սպասվում է, որ Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ`քննարկելու տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումներն եւ երկկողմ համագործակցությունը:

Նշենք, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտնել էր, որ Իրանում թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպում կանցկացվի։

Անկարա Էրդողանի այցից հետո Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Էրդողանը Իրան այցելելու հույս է հայտնել:

news.am

Պիտակ