Իրանը լուսանկարներում-Նախլգարդանի արարողություն Յազդում
Օգոստոս 06, 2022 17:10 Asia/Tehran
Նախլգարդանին արարողություն է, որ իրականացնում են հիմնականում Իրանի կենտրոնական անապատային շրջանների շիաները՝ մոհարամ ամսի սգո օրերին: Այն ներկայացնում է իմամ Հոսեյնի խորհրդանշական հուղարկավորությունը:
Այս արարողության ժամանակ հոսեյնիեներում և այն վայրերում որտեղ տեղի են ունենում իմամ Հոսեյնի հիշատակին նվիրված միջոցառումներ, մարդիկ կրում են սև կտորով ծածկված և զանազան գունագեղ շալերով ու հայելիներով զարդարված դագաղի նման մի տնակ: Իրանի ամենաշատ և ամենահայտնի նախլգարդանիները կարելի է տեսնել Յազդ նահանգում:


