Օգոստոս 06, 2022 17:20 Asia/Tehran
  • Մահացել է իրանահայ վաստակավոր ուսուցիչ և լրագրող Նազար Շահվերդյանը

Օգոստոսի 6-ին, Թեհրանում մահացել է վաստակաշատ գրող, Թեհրանում լույս տեսնող «Ալիք» հայալեզու օրաթերթի սրբագրող Նազար Շահվերդյանը։

Հանգուցյալ Նազար Շահվերդյանն Իրանի հայ համայնքի մշակութային և հասարակական ականավոր գործիչներից էր և մեծ ծառայություններ է մատուցել  համայնքին։

Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոժամի տնօրինությունը և աշխատակիցները ցավակցություն են հայտնում հանգուցյալի զավակ՝ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանին և մյուս հարազատներին: Աստծուց հայցում ենք ննջեցյալի համար՝ հոգու խաղաղություն և երկնային ողորմություն, հարազատների համար՝ սուրբ հոգով մխիթարություն։