Օգոստոս 06, 2022 17:48 Asia/Tehran
  • Իրանի հրթիռանետ նավերի մասնակցությունը «Ծովի Գավաթ-2022» մրցույթին

Իրանն Էնզելի նավահանգստից Ջոշան և Փեյքան հրթիռանետ նավեր է գործուղել դեպի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, «Ծովի Գավաթ-2022»-ի մրցույթին մասնակցելու համար:

Իրանի բանակի ռազմածովային ուժերի ուսուցման հարցերով տեղակալ, ծովակալ Ֆարամարզ Նասրին նավախմբին դեպի Բաքվի նավահանգիստ ճանապարհելու արարողության ժամանակ ասել է.«Այս մրցույթին մասնակցելու նպատակն է պաշտպանական հզորության ամրապնդմամբ զարգացնել դիվանագիտությունը»:

Նա հավելել է.«Հաղորդակցության ընդլայնումը, ուժի և մարտական ​​պատրաստվածության բարձրացումը նման ծրագրերի ձեռքբերումներից են»։

Անդրադառնալով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից այս մրցումներում իրանական ուժերի փայլելու  շեշտադրմանը, Ֆարամարզ Նասրին ասել է.«2021 թվականին ԻԻՀ բանակի ծովուժը «Ծովի գավաթ» մրցույթում նվաճեց չեմպիոնի կոչումը: Այս տարվա մրցույթին Իրանի բանակի ծովուժն իր ներկայությամբ միջազգային ասպարեզներում կծածանի Իրանի սրբազան և պանծալի դրոշը և ի ցույց կդնի Իրանի հզորությունը»:

Ծովակալ  Նասրին նշել է. «Մենք երդվել ենք այս դրոշով և պատմության ընթացքում շատ արյուն ենք նվիրել նրա ճանապարհին, որպեսզի այս պանծալի դրոշը շարունակի մնալ  ծածանված»:

Իրանի ռազմածովային ուժերի ուսուցման հարցերով տեղակալը նաև ասել է.-«Իրանն աշխարհում առանձնահատուկ դիրք ու պայմաններ ունեցող երկիր է, որը բարձրացրել է անկախության դրոշը»։