Օգոստոս 07, 2022 18:19 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Դիմադրությունն ունի համապարփակ ծրագիր Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ուժեղ և արդյունավետ պատասխան տալու համար

Կատարի ԱԳ նախարարհի հետ հեռախոսազրուցում Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Դիմադրությունն ունի համապարփակ ծրագիր Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ուժեղ և արդյունավետ պատասխան տալու համար«:

Կիրակի օրը, Կատարի ԱԳ նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, դատապարտելով Սիոնիստական օկուպանտ ռեժիմի դաժան ագրեսիան, որը հանգեցրել է տասնյակ պաղեստինցի կանանց և երեխաների նահատակության, նշել է , որ դա ռեժիմի ագրեսոր էության արտացոլոմն է:

Իրանի արտգործնախարարը սադրիչ է անվանել Սիոնիստական ​​ռեժիմի քայլը՝ Ալ-Աղսա մզկիթում համախմբման կոչ անելու կապակցությամբ։

Կատարի արտաքին գործերի նախարարը վերջին ռազմական հակամարտությունների սրման պատճառ է անվանել Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունը Ալ-Աղսա մզկիթում։