Օգոստոս 08, 2022 17:55 Asia/Tehran
  • ԱԹՍ-ների արտահանման ոլորտում Իրանը մինչև 2028 թվականը կփոխարինի Թուրքիային

Իրանը մինչև 2028 թվականը կարող է փոխարինել Թուրքիայի տեղը ԱԹՍ-ների արտահանման շուկայում և տիրանալ անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայական արժեքի 25 տոկոսին։

Իրանը շուտով մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր կարտահանի Ռուսաստան: Այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Մի քանի ամիս առաջ Տաջիկստանում երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ բացվել է իրանական «Աբաբիլ 2» անօդաչու թռչող սարքերի գործարանը։

Իրանի արտադրության անօդաչու սարքերի մասին Centcom-ի հրամանատար Գեներալ Մաքենզի  ասոել է.«Անօդաչու սարքերը նոր և բարդ սպառնալիք են մեր ուժերի և մեր դաշնակիցների համար: Կորեական պատերազմից հետո առաջին անգամ մենք գործում ենք առանց օդային ամբողջական գերազանցության»։

Իրանական անօդաչու թռչող սարքերի որակի շնորհիվ մենք կարող ենք հուսալ, որ մինչև 2028 թվականը կգրավենք համաշխարհային շուկաների զգալի մասը։ Թվում է, թե Իրանը վեցամյա ծրագրով կարող է գրավել շուկայի 25 տոկոսը (6,5 մլրդ դոլարին համարժեք դրամ)։