Օգոստոս 09, 2022 08:14 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը՝ Բորելին. Համաձայնագիրը պետք է ապահովի Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, բարձր գնահատելով համաձայնության հասնելուն ուղղված միության ջանքերն, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Վիեննայում կայացած համաձայնությունը պետք է ապահովի Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը և երաշխավորի պատժամիջոցների կայուն և արդյունավետ չեղարկումը»։

Նշելով, որ Վիեննայում Իրանի պատվիրակությունը ներկա է համաձայնության հասնելու հստակ կամքով և այդ նպատակի համար ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ, Աբդոլլահյանը հավելել է, որ իրեն են փոխանցվել բանակցությունների համակարգող Էնրիկո Մորայի առաջարկների վերաբերյալ ԻԻՀ տեսակետները և այժմ բոլոր կողմերը  պետք է հստակ կամք դրսևորեն՝ համաձայնության հասնելու համար:

Աբդոլլայանը հույս է գհայնել, որ իրատեսությամբ և հատկապխես ԱՄՆ-ի կողմից  ոչ կառուցողական քայլերից խուսափելու արդյունքում, համաձայնությունը կկայանա:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու  Ջոզեպ Բորելը  հեռախոսազրույցում նշել է, որ իր կարծիքով,  Վիեննայի բանակցությունների նոր փուլում համեմատական առաջընթաց է գրանցվել և ինքը դրական է գնահատում բանակցությունների ընթացքը: