Օգոստոս 09, 2022 08:26 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսմայիլ Հանիյեի  հետ և շնորհավորել Դիմադրության վերջին հաղթանակների կապակցությամբ

ՀԱՄԱՍի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շնորհավորել է Դիմադրության վերջին հաղթանակների կապակցությամբ։

Շնորհավորելով Դիմադրության հաղթանակի կապակցությամբ և հարգելով  հարգեց դիմադրության նահատակների հիշատակը, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ պաղեստինցի կանանց ու երեխաներին սպանելու սիոնսիտների ոճրագործությունը վկայում է հուսահատության և թուլության մասին:

Աբդոլլահյանը բարձր է գնահատել  Իսմայիլ Հանիյեի  դիրքորոշումը՝ Դիմադրության խմբերի միասնությունը պահպանելու հարցում, այն որակելով որպես դիմադրության առանցքի մեծ հաջողություն և հավելել, որ Դիմադրությունը կրկին կարողացավ դիմակայել Սիոնիստ թշնամու հսկայական ռազմական հզորությունը և երկու օրվա ընթացքում նրանց ստիպելց դադարեցնել կրակը և ընդունել դիմադրության պայմանները, ինչը մեծ ձեռքբերում է։

ՀԱՄԱՍ-ի  քաղբյուրոյի ղեկավարը, գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Պաղեստինին, նշել է, որ սիոնիստ թշնամին փորձում է իր հավասարումները պարտադրել Պաղեստինի ժողովրդին և  ն Գազայի հատվածի բնակիչներին, սակայն  բախվել է այդ ժողովրդի  հերոսական դիմադրությանը:

 Իսմայիլ Հանիեն ասել է, որ Դմադրության   վերջին հաղթանակը նոր էջ է բացել Պաղեստինի դիմադրության և Սիոնիստական ​​ռեժիմի միջև դիմակայության պատմության մեջ, հավելելով. «Աստծու օգնությամբ մենք վճռական ենք շարունակելու այս ջիհադը մինչև. վերջնական հաղթանակ».