Օգոստոս 09, 2022 12:02 Asia/Tehran
  • Քանանի. Իսրայելի մանկասպան ռեժիմը չի կարող խուսափել անկումից

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի վերջին հարձակման ժամանակ 15 պաղեստինցի երեխաների նահատակությանը, հայտարարել է, որ սպանելով պաղեստինցի երեխաներին, Իսրայելի մանկասպան ռեժիմը չի կարող խուսափել անկումից։

Նասեր Քանանին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ սպանելով անմեղ երեխաներին, Իսրայելի մանկասպան ռեժիմը չի կարող խուսափել անկումից ու ձախողումից:

Նա ընդգծել է.«Անկասկած, այդ երեխաների եղբայրներն ու քույրերը մոտ ապագայում կտեսնեն իրենց հայրենիքի ազատությունը դաժան զավթիչներից»։

Ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր հարձակումների՝ պաղեստինյան դիմադրության խմբերը հարյուրավոր հրթիռներով թիրախ են դարձրել օկուպացված տարածքներում գտնվող սիոնիստական ​​քաղաքներն ու բնակավայրերը, հատկապես՝ Թել Ավիվը և Բեն Գուրիոն օդանավակայանը, և այդ հարձակումների հետևանքով 60 սիոնիստներ դիմել են հիվանդանոց։ .

Ի վերջո, երկուշաբթի առավոտյան Եգիպտոսի միջնորդությամբ ուժի մեջ է մտել Սիոնիստական ​​ռեժիմի և Իսլամական Ջիհադ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրը։

Պիտակ