Օգոստոս 09, 2022 19:11 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է  Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դատապարտող հանրահավաք

Երեքշաբթի օրը, Թեհրանի մի խումբ բնակիչներ Պաղեստինի հրապարակում ցույց կազմակերպելով դատապարտել են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները։

«Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «ٍՆվաստացումը չենք հանդուրժի» կարգախոսներ վանկարկելով՝ ցուցարարները հայտարարեցին իրենց նողկանքը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների նկատմամբ։

Թեհրանում պաղեստինյան իսլամական դիմադրության «Համաս» շարժման ներկայացուցիչ «Խալեդ Ղոդումին» այս հավաքում ասել է.«Ցանկացած ագրեսիայի պատասխանատվությունը կրում է Սիոնիստական ​​ռեժիմը»։

Թեհրանում «Համաս» շարժման ներկայացուցիչը հավելել է.«Սիոնիստական ​​ռեժիմի անկումն ու ոչնչացումը և Ղոդսի ազատագրումը մեր նպատակն է»։

Հավաքի ընթացքում, Խալեդ Ղոդումին մի քանի անգամ կրկնել է Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հայտնի, «Մենք Իմամ Հոսեյնի ժողովուրդն ենք», կարգախոսը՝ մեջբերելով այս նահատակ գեներալին:

Պիտակ