Օգոստոս 10, 2022 08:48 Asia/Tehran
  • Թեհրանում կայացած բողոքի ցույցի մասնակիցները եզրափակիչ հաղորդագրության մեջ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները

Թեհրանում կայացած բողոքի ցույցի մասնակիցները եզրափակիչ հաղորդագրության մեջ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և աջակցություն հայտնել Պաղեստինի Դիմադրությանը:

Հայտարարության տեքստում ասվում է, որ Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի դեմ տասնամյակներ տևած պաղեստինցի հերոսների դիմադրությունը, որն այսօր ավելի միասնական է և ուղղված Սիոնիստական ռեժիմի դեմ, այսօր ավելի քան երբևէ ավելի հզոր է և վկայում է այն մասին, որ սիոնիստների ու նարնց կողմնակիցների դարաշրջանն ավարտվել է:

 

Ցույցի ավարտական հայտարարության մեջ նաև ասվում է, որ պաղեստինյան Դիմադրության կարողությունների  և կանխարգելիչ ուժի ամրապնդումը  փոխեցին հավասարումները:

Image Caption

 

Թեհրանի ցույցի մասնակիցների հայտարարության մեջ ասվում է, որ մարդու իրավունքները պաշտպանի հավակնորդ միջազգային վեհաժողովներն ու կազմակերպությունները Սիոնիստական ​​ռեժիմի նողկալի հանցագործությունների հանդեպ լռությամբ և անգործությամբ պատճառ են դարձել, որ սիոնիստները շարունակեն բռնազավթումն ու ագրեսիան պաղեստինյան ժողովրդի ու Պաղեստինի տարածքների նկատմամբ:

Պիտակ