Օգոստոս 10, 2022 08:58 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարներում- Մակուի Բաղչե Ջուղ պալատական համալիրը

Ղաջարական շրջանում կառուցված՝ Մակուի Բաղչե Ջուղ պալատական համալիրն Արևմտյան Ատրպատական նահանգի տեսարժան վայրերից է:

Համալիրը ներառում է պալատը և 11 հեկտար այգի: Այս թանգարանում պահվում են  Մակուի ղեկավարի իրերը։ Բաղչե Ջուղ պալատական ​​թանգարանը գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։ 

Շինության ճարտարապետությունը կիսով չափ իրանական է, կիսով չափ արտասահմանյան:

Իրանական հատվածը  զարդարված է ղաջարական շրջանի ծաղիկներով ու թփերով, իսկ արտասահմանյան մասը՝ 19-րդ դարում ռուսական առանձնատներում կիրառվող պաստառներով և  եվրոպական փորագրություններով։

Շենքի արտաքին մասը զարդարված է գիպսե քանդակներով։

 

Պիտակ