Օգոստոս 10, 2022 13:13 Asia/Tehran
  • Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է առաջիկայում  իրանական նոր արբանյակակրի փորձարկման մասին:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում իրանական նոր արբանյակի փորձարկման մասին:

Իսա Զարեփուրն ասել է. «Այս արբանյակակիրը կարող է 500 կմ ուղեծրում տեղադրել մինչև 100 կգ կշռող արբանյակ»։

Նա նշել է. «Իրանցի գիտնականները կփորձեն նաև 500 կգ-ից բարձր կշռով արբանյակներ տեղադրել երկրագնդի ուղեծրում՝ իրանական արտադրության արբանյակակիրներով»:

Զարեփուրի խոսքով, Ռուսաստանի համագործակցությամբ Իրանում նախատեսվում է կառուցել նաև «Խայամ 2» «Խայամ 3» և «Խայամ 4» արբանյակները։

Երեքշաբթի օրը Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից  «Սոյուզ» արբանյակակրով և Ռուսաստանի համագործակցությամբ, տիեզերք է ուղարկվել և Երկրի ուղեծրում տեղակայվել «Խայամ» իրանական արբանյակը: :