Օգոստոս 10, 2022 13:17 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է աշխատել  մինչև 2000 կմ ուղեծրում արբանյակներ տեղակայելու ուղղությամբ

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է աշխատել մինչև 2000 կմ ուղեծրում արբանյակներ տեղակայելու ուղղությամբ

Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ մինչև 2025թ. պետք է մշակել մինչև 2000 կմ ուղեծրում արբանյակներ  տեղակայելու տեխնոլոգիա և նախապատրաստվել 36 հազար կմ ուղեծիր հասնելու համար։

Ըստ մշակված ծրագրերի՝  Իրանը հաջորդ տարի հնարավորություն կունենա արբանյակ տեղակայել   500 կմ  ուղեծրում և կարող է տիեզերական ոլորտի ծառայություններ արտահանել այլ երկրներ։