Օգոստոս 10, 2022 16:51 Asia/Tehran

Իրանի տնտեսական հարցերի և ֆինանսների նախարարը հայտարարել է վերջին մի քանի ամսում իրանական ապրանքների արտահանման ծավալների 22 տոկոս աճի մասին։

Չորեքշաբթի օրը կայացած մամուլիա սուլիսում, Էհսան Խանդուզին  ասել է.«Վերջին ամիսներին Իրանի արտահանման ծավալների աճն ուղեկցվել է նաև հավելյալ արժեքի աճով, որն ավելի շատ եկամուտ է բերել երկրին»:

Խանդուզին ասել է. «Կառավարության ծրագրերի գործադրման արդյուքնում, առաջիկա ամիսներին գնաճը կնվազի»։

Նրա խոսքով՝ վերջին 4 ամսում Իրանից ապրանքների տարանցման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը: