Օգոստոս 10, 2022 17:06 Asia/Tehran
  • Պարսից ծոցի ջրերում մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ է առգրավվել

Իրանի Հորմոզգան նահանգի գլխավոր դատախազը հայտարարել է Պարսից ծոցի ջրերում 277 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավի առգրավման մասին։

Մոջթաբա Ղարհամանին ասել է, որ Ղեշմի դատախազության հրամանով, կղզու ռազմածովային բազայի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 277 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ և առգրավել  այն։

Ղահրամանին հավելել է, որ մաքսանենգները ծրագրում էին վառելիքի այս մեծ բեռը տեղափոխել Պարսից ծոցի երկրներից մեկը, սակայն նավը հայտնաբերվել և առգրավվել է ծովային սահմանապահների գործողության ընթացքում։

Իրանի Հորմոզգան նահանգի ընդհանուր դատախազության ղեկավարը հայտարարել է.«Այս նավի անձնակազմի 12 անդամները նույնպես ձերբակալվել են և գտնվում են կալանքի տակ՝ հետաքննության և իրավական ընթացակարգերն ավարտելու համար»: