Օգոստոս 10, 2022 18:13 Asia/Tehran
  • Մանրամասներ Կարմիր ծովում Իրանի ռազմածովային ուժերի ընդհարումներին մասին՝ ուժեղ կրակի փոխանակմամբ

ԻԻՀ-ի բանակի ռազմածովային գործողությունների տեղակալը մանրամասներ է ներկայացրել Կարմիր ծովում այս ուժերի բախումից։

Երկրորդ կարգի ծովակալ Մուստաֆա Թաջ Ալ-Դինին հեռուստատեսային ուղիղ հաղորդակցության ժամանակ, անդրադառնալով Կարմիր ծովի ընդհարումներին բանակի ռազմածովային ուժերի ներգրավվածության մանրամասներին, ասել է.«Ինչպես գիտեք, ԻԻՀ-ի բանակի ռազմավարական ծովուժի խնդիրներից է կապի գծերի ապահովումը և ԻԻՀ-ի շահերի պաշտպանությունը բաց ծովերում և օվկիանոսներում»։

Նա հավելել է.«Այս ուղղությամբ ԻԻՀ-ի ռազմածովային ուժերի ուղեկցորդ թիմը՝ համաիրանական արտադրության «Ջամարան» ռազմանավի հրամանատարությամբ, որն առաքելություն է իրականացնում Ադենի ծոցում և Կարմիր ծովում, երեկ երեկոյան Կարմիր ծովում իրանական նավից օգնության հաղորդագրություն ստանալուց հետո, անմիջապես հայտնվեց տարածքում և բախվեց հարձակվող նավակների հետ»։

Իրանի ծովուժի ռազմածովային գործողությունների տեղակալը հայտարարել է.«Բարեբախտաբար, ուղեկցող խմբի արդյունավետ ներկայությամբ և ուժեղ կրակի փոխանակմամբ հարձակվող նավակները հեռացել են»։