Օգոստոս 10, 2022 18:30 Asia/Tehran
  • Հյուսիս-հարավ միջանցքի վերականգնմանն ուղղված գործողությունների անհրաժեշտություն

Իրանի Արաքս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին, ԱՊՀ Անկախ պետությունների համագործակցություն անդամ երկրների տրանսպորտի կառավարման միջկառավարական խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Ջուլֆայի երկաթուղով Իրանը Հայաստանին, Վրաստանին և Ռուսաստանին միացնելու հնարավորույուն կա: Ինչո՞ւ հյուսիս-հարավ միջանցքը առավելագույնս չի օգտագործվում»:

Նա հավելել է. «Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացումն ու ավարտը մեծ ծախսեր չի պահանջում, ոչ էլ երկար ժամանակ է պահանջում արդյունավետ լինելու համար»։

Քայանին նշել է, որ  տնտեսական դիվանագիտության ամրապնդումը և Արաքս ազատ գոտին դիտվում է որպես լոգիստիկ հանգույց, հավելելով. «Արաքս ազատ գոտու մյուս կառույցներն այս կազմակերպության հետ համակարգելու մասին նախագահի վերջին հրամանով, այժմ կլուծվեն բազմաթիվ անհամապատասխանություններ, և կկառավարվի տարանցումն ու արտահանումը»։