Օգոստոս 10, 2022 18:34 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ. Իրանն իր ողջ ուժով Պաղեստինի կողքին է

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր հանգամանքներում և իր ողջ ուժով կանգնած է պաղեստիցիների և Պաղեստինյան Իսլամական Դիմադրության կողքին»:

Չորեքշաբթի օրը, Պաղեստինի Իսլամական շարժման գլխավոր քարտուղար Զիադ Նախալեի  հետ հեռախոսազրույցում, Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, շնորհավորելով Ղոդսն օկուպացնող ռեժիմի դեմ դիմադրության վերջին հաղթանակի կապակցությամբ, հավելել է.«Պաղեստինյան իսլամական ջիհադը պաղեստինի ժողովրդի ամենաարդյունավետ դիմադրության շարժումներից է Ղոդսն օկուպացնող ռեժիմին դիմակայելու հարցում, որը կարևոր դեր է խաղում այս ռեժիմի դեմ պայքարում»։

Բարձր գնահատելով Պաղեստինի ժողովրդի պայքարին ԻԻՀ-ի շարունակական աջակցությունը, Զիադ Նախալեն ասել է.«Իսլամական ջիհադ  շարժման հետ վերջին ճակատամարտում Սիոնիստական ​​ռեժիմը ստիպված եղավ զինադադար խնդրել և ընդունել խմբավորման պայմանները»:

Նախալեն ասել է.«Պաղեստինի Իսլամական ջիհադը վերջերս տեղի ունեցած ճակատամարտում ցույց տվեց, որ կարող է մեծ ու երկարատև պատերազմում դիմակայել բռնազավթիչ ռեժիմին և ուժեղ հարվածներ հասցնել նրան»։

Պիտակ