Օգոստոս 10, 2022 19:09 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավոր.  Հայերն Իսլամական հեղափոխությանը 114 նահատակ են նվիրել

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանհայության պատգամավորը նշել է.«Երկրի հայ համայնքը և ամբողջ միաստվածային կրոնների ներկայացուցիչներն Իսլամական հեղափոխության հենց սկզբից նահատակներ են նվիրել հեղափոխությանը և երկրի սրբազան պաշտպանությանը»:

Արա Շահվերդյանը հավելել է.«Նահատակների կողքին կան նաև գերիներ և վետերաններ, ովքեր պարտադրված պատերազմի սկզբից մինչև սրբազան պաշտպանության տարիների ավարտը գտնվել են Իրաքի Բաասական ռեժիմի գերության մեջ, իսկ հայ զինծառայողնները  այլ հայրենակիցներ կողքին կռվել են  առաջնագծում և նահատակվել են»:

Իսլամական խորհրդարանի հանձնաժողովի անդամն ասել է.«Սրբազան պաշտպանության տարիներից հետո մեր հիմնական պարտականությունն է աջակցել նահատակների և վետերանների ընտանիքներին և նրանց, ովքեր վիրավորվել են Իրաքի Բաասական ռեժիմի քիմիական հարձակումներից, և մենք պետք է կարողանանք լինել նրանց կողքին»:

Շահվարդյանը նշել է. «Մենք՝ Իսլամական խորհրդարանում ժողովրդի ներկայացուցիչներս, նահատակներին հավաստիացնում ենք, որ լինելու ենք այս ծրագրերի և կառավարության օգնականը և «Նահատակների» հիմնադրամի ղեկավար դոկտ. Ղազիզադեն Հաշեմիի աջակիցը»: