Օգոստոս 11, 2022 08:22 Asia/Tehran
  • Ռայիսին Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը դեմ է  տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության մեջ որևէ փոփոխության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության մեջ որևէ փոփոխության, հավելելով. «Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու և աճի ու զարգացման համար»։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ հեռախոսազրույցում Ռայիսին պատմական և խորն է որակել երկու երկրների հարաբերությունները և ընդգծել Թեհրանի ու Երևանի միջև կայուն տնտեսական համագործակցութունն ընդլայնելու ուղղությամբ քայլեր անելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Կովկասի տարածաշրջանում վերջին օրերի լարվածությաննն ԻԻՀ անխագահն ասել է. «Եռակողմ փաստաթուղթը ստորագրողների կողմից դրա դրույթներին հավատարիմ մնալը և մնացած հարցերը երկխոսության և դիվանագիտական ճանապարհով լուծելը կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու լավագույն ճանապարհն է»:

ՀՀ վարչապետը հեռախոսազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին սահմանային բախումներին:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ և ընդգծել  երկու երկրների միջև ապրանքների տարանցումը հեշտացնելու և ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհային և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու իր երկրի պատրաստակամությունը:

 

Պիտակ