Օգոստոս 11, 2022 19:05 Asia/Tehran
  • Ղայիմ Ալե Մուհամմեդ կորպուսի հրամանատար. ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա պատերազմը գոյատևման պատերազմ է.

Ղայիմ Ալե Մուհամմեդ կորպուսի հրամանատարը շեշտել է.«Ամերիկայի և Իսրայելի այսօրվա պատերազմը գոյատևման պատերազմ է».

Հինգշաբթի օրը Սեմնան նահանգում կայացած մամուլի ասուլիսում գեներալ Համիդ Դամղանին ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի անկման սկիզբը համարել է իսլամական հեղափոխության և աշուրայի մշակույթի արդյունք և ասել.«Իրանը, հենվելով Աշուրայի մշակույթի վրա, կոտրեց տարածաշրջանում ԱՄՆ-ի հեղինակությունը»։

Գեներալ Համիդ Դամղանին հավելել է.«Այսօր միջազգային ասպարեզում պատերազմը տեղափոխվել է մի ուղղություն, որտեղ պատերազմի պատումը շատ ավելի կարևոր է, և նման մարտերում ավելի կարևոր է պատերազմի մասին պատումների որակը, քան այն, ինչ տեղի է ունենում մարտի դաշտում»:

Ղայիմ Ալե Մուհամմեդ կորպուսի հրամանատարն ասել է.«Ի տարբերություն անցյալի այսօր Ամերիկայի և Իսրայելի պատերազմը գոյատևման համար է»:

Նշելով, որ այսօր աշխարհն ԱՄՆ-ի անկման ականատեսն է լինում, գեներալ Համիդ Դամղանին հավելել է.«ԱՄՆ-ի անկումը փաստ է, որի ամսին ավելի հաճախ լսվում է իրենց սեփական վերլուծական կենտրոններում»։

Պիտակ