Օգոստոս 11, 2022 19:13 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պատասխանը Պաղեստինի իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի նամակին

Այաթոլլահ Խամենեին, ի պատասխան Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղարի նամակին, նշել է, որ շարժման գործողությունները բարձրացրել են Դիմադրության հեղինակույունը և դարձել Սիոնիստական ռոժիմի դավադրությունների ու ​​ռեժիմի պարտության պատճառ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ի պատասխան Պաղեստինի  «Իսլամական Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալեի նամակին, նշելով, որ վերջին միջադեպը կրկնապատկել է  շարժման պատիվը և բարձրացրել իսլամական ջիհադի դիրքը պաղեստինյան ժողովրդի դիմադրության փառավոր շարժման մեջ հավելել է.«Դուք ձեր քաջարի դիմադրությամբ չեզոքացրիք Սիոնիստական ռեժիմի խարդախ քաղաքականությունը և ապացուցեցիք, որ Դիմադրության ամեն մի հատված միայնակ կարող է ոչնչացնել թշնամուն»:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. «Կապելով Գազայի մարտիկներին Հորդանանաի արևմտյան հատվածի  և Դիմադրության այլ ուժերի հետ՝  ջիհադական շարժմանը նարնց ցուցաբերած աջակցության շնորհիվ, դուք կարողացաք միավորել պաղեստինյան ժողովրդի ջիհադը  և այն դուսր բերել չար և խարդախ թշնամու դեմ»: 

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ պաղեստինյան խմբավորումների ջանքերը պետք է լինեն միասնության պահպանումը պաղեստինյան բոլոր տարածքներում, հավելելով.«Զավթիչ թշնամին գնալով թուլանում է,  պաղեստինյան դիմադրությունն՝ ուժեղանում, իսկ մենք միշտ ձեր կողքին ենք»։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված իր նամակում Զիադ Նախալեն անդրադառնալով պաղեստինյան մարտիկների, հատկապես  «Իսլամական Ջիհադ» շարժման լայնածավալ ներկայությունը ողջ Պաղեստինում, հատկապես՝ Գազայում, հավելել է.«Դիմադրությունն ապագայում պաղեստինյան ժողովրդի ավելի մեծ հաղթանակների նախերգանք է»:

Շնորհակալություն հայտնելով Սեյեդ Հասան Նասրալլահի գլխավորությամբ «Հեզբոլլահ» շարժմանը, ինչպես նաև Իրանին՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ղեկավարությամբ և առաջնորդությամբ  ցուցաբերած աջակցության կապակցության համար, նա նշել է.« Եթե չլիներ ձեր մշտական ​​աջակցությունն ու հովանավորությունը, մենք չեինք հասնի այս հաղթանակին ու անցյալի հաղթանակներին»։