Օգոստոս 12, 2022 08:21 Asia/Tehran
  • Սաֆարի. Իրանը կաջակցի Հայաստանին՝ ենթակառուցվածքների շինարարության հարցում

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության հարչցերով պատասխանատուն, անդրադառնալով Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ներկայություն ունենալու Իրանի կարողություններին, ասել է. «Իրանից արևելյան բլոկի երկրներ՝ Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և Սլովակիա արտահանման լավ հնարավորություններ կան»։ .

Հինգշաբթի օրն Ալբորզ նահանգի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  Մեհդի Սաֆարին  նշել է, որ հակաիրանական պատժամիջոցները նորություն չեն, հավելելով. «Պատժամիջոցները սահմանվել են իսլամական հեղափոխության սկզբից: Մենք չպետք է կենտրոնանաք դեպի մեկ երկիր արտահանման վրա, այլ պետք է հաշվի առնենք առկա հնարավոր ուղղությունները, ինչպես օրինակ Ռուսաստանը»: 

Նա հավելել է. «Տեխնոլոգիաների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի ոլորտում մենք էլեկտրակայան ենք կառուցում Թուրքմենստանում, որի ամբողջ սարքավորումներն արտադրվում են Իրանում: Մենք հնարավորություն ունենք նման ենթակառուցվածքներ կառուցել նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Պակիստանը»:

Անդրադառնալով Արևելյան բլոկի երկրներ՝ Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և Սլովակիա Իրանի արտահանման լավ հնարավորություններին, Սաֆարին ասել է. «Այս երկրներից շատերը հանդես են եկել Իրանի հետ առևտրային փոխգործակցության նախաձեռնությամբ, այդ թվում՝ սարքավորումներ գնելու համար»:

Հայտարարելով Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Իրանի արտահանման թիրախային շուկա ստեղծելու իր պատրաստակամության մասին՝ Սաֆարին ասել է. «Այս փոխգործակցությունները կավելացնեն արտահանման լավ ցուցանիշները, որոնք մենք ներկայումս ունենք հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի ու Իրաքի հետ»:

Պիտակ